ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Իրենք էլ են ի­րեն­ցից դժ­գոհ

Իրենք էլ են ի­րեն­ցից դժ­գոհ
15.11.2019 | 02:24

Նի­կոլ Փա­շի­նյա­նի ի­րար հա­ջոր­դող սխալ­նե­րը, հրա­պա­րա­կա­յին ան­պա­տաս­խա­նա­տու ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը սկ­սել են բա­վա­կան ծանր կա­ցու­թյան մեջ դնել սե­փա­կան թի­մա­կից­նե­րին։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, իշ­խա­նա­կան տար­բեր թևե­րում կա խուլ դժ­գո­հու­թյուն, թե ին­չու պի­տի ի­րենք պար­տադր­ված ար­դա­րաց­նեն այն, ին­չին կտ­րա­կա­նա­պես դեմ են։ Ա­վե­լին, շա­տե­րը գե­րա­դա­սում են լրատ­վա­մի­ջոց­նե­րի հետ չխո­սել, որ­պես­զի ստիպ­ված չլի­նեն ա­սե­լու այն, ինչն ի­րենց հա­մոզ­մունք­նե­րին դեմ է։


Այս ա­մե­նին գու­մար­վում է և այն, որ այդ թևե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մի­մյանց հան­դեպ գրե­թե թշ­նա­մա­կան վե­րա­բեր­մունք ու­նեն, բա­նը հա­սել է այն­տեղ, որ մի­մյանց կաս­կա­ծում են նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ կա­պի մեջ։ «Այս­պես շա­րու­նակ­վե­լու դեպ­քում այ­սօր իսկ թի­մում հա­զիվ վե­րահս­կո­ղու­թյու­նը պա­հող Փա­շի­նյա­նը կա­րող է այլևս ի զո­րու չլի­նել կա­ռա­վա­րե­լու սե­փա­կան թի­մա­կից­նե­րին, ո­րոնք և՛ դժ­գոհ են նրա քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, և՛ պա­կաս գայ­թակ­ղիչ ա­ռա­ջարկ­ներ չեն ստա­նում նախ­կին­նե­րից»,- ման­րա­մաս­նեց մեր աղ­բյու­րը։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 6767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ